Կյանքից հեռացել է բրիտանացի լեգենդար լրագրող Ռոջեր Քուկը

Բրիտանացի լեգենդար հեռուստահաղորդավար և հետաքննող լրագրության վետերան Ռոջեր Քուկը կարճատև հիվանդությունից հետո կնքել է մահկանացուն, հայտնում է Daily Star-ը՝ հղում անելով նրա ընտանիքին։

Պարբերականի տվյալներով՝ մահը վրա է հասել հունիսի 13-ին։

«Լրագրության ոլորտում մրցանակների արժանացած ակնառու կարիերայից բացի, Ռոջերն առաջին հերթին սիրելի ամուսին էր և հայր։ Բոլորս կզգանք նրա կարիքը»,- ասված է հարազատների հայտարարության մեջ։

83-ամյա Քուկն ավելի քան 50 տարի աշխատել է հեռուստալրագրության ոլորտում և ձեռք բերել հետաքննող լրագրողի համբավ, որը բացահայտում էր հանցագործությունները, կոռուպցիան և անարդարությունը։ Իր կարիերայի ընթացքում նա բազմիցս բախվել է ագրեսիայի նկարահանումների և հարցազրույցների ժամանակ, ինչի պատճառով ստացել էր «Բրիտանիայի ամենաշատ ծեծվող լրագրող» մականունը։

ITV հեռուստաալիքի ներկայացուցիչները Քուկին անվանել են բրիտանական լրագրության ամենահեղինակավոր դեմքերից մեկը և նշել, որ նրա աշխատանքը նշանակալի ավանդ է ներդրել հետաքննող լրագրության զարգացման և օրենսդրական փոփոխությունների մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *