Դուրովը նախազգուշացրել է դեռահասների համար սոցցանցերի արգելքների վտանգների մասին

Սոցիալական ցանցերի օգտագործման արգելքների դեպքում դեռահասները ստիպված կլինեն անցնել VPN-ների, ինչը կարող է նրանց էլ ավելի մեծ վտանգի ենթարկել՝ անօրինական բովանդակությանը հասանելիություն ստանալու պատճառով։ Դրա մասին X-ում հայտարարել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը։

Նրա կարծիքով՝ նմանատիպ իրավիճակ արդեն տեղի է ունեցել ռուսաստանցի դեռահասների հետ՝ որոշ ծառայությունների հասանելիության սահմանափակումներից հետո։

«Ոչ մի օրենք չի փոխարինի լավ դաստիարակությանը։ Ծնողներն արդեն ունեն գործիքներ՝ երեխաների թվային սպառումը սահմանափակելու համար՝ ծնողական վերահսկողություն, էկրանային ժամանակի սահմանաչափեր կամ ընդհանրապես սմարթֆոնի բացակայություն»,- նշել է Դուրովը։

Նա հավելել է, որ շատ ծնողներ օգտագործում են պլանշետներն ու գաջեթները երեխաներին հանգստացնելու համար, սակայն դա, նրա բնորոշմամբ, տեխնոլոգիաներից կախվածության խնդիրը չի լուծում և միայն կարգավորումների միջոցով չի կարող շտկվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *