«Երկու օլիգարխները և երկու նախկին նախագահները մի բան չեն հասկանում». Հայկ Մարտիրոսյան

«Երկու օլիգարխները և երկու նախկին նախագահները մի բան չեն հասկանում». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու օլիգարխները և երկու նախկին նախագահները մի բան չեն հասկանում. Փաշինյանի հետ իրենց ըստ ամենայնի փոխհամաձայնեցված խաղն ավարտվել է: Եթե չլինեն նոր պայմանավորվածություններ` հին իրավիճակը չի շարունակվելու:
     Այս այսպես կոչված ընտրություններից հետո նրանք սպառել են իրենց պիտանելիության ժամկետը:
     Փաշինյանին հիմա նրանք բանտում են պետք լինելու: Ու նա բացահայտ հայտարարում է այդ մասին:
     Ու իրենց պատկերացմամբ, որպեսզի չհայտնվեն բանտում, նրանք թերևս պատրաստ են նոր պայմանավորվածությունների: Եվ ավանսով գնում են ընդառաջ: Նրանցից ոմանք, օրինակ, ստանձնում են մանդատները` այդպիսով լեգիտիմացնելով իրենց իսկ կողմից չճանաչվող ընտրությունները:
     Բայց նրանք, ինչպես բոլոր մնացածը, ուղղակի անկարող են հասկանալ, որ կյանքն այդպես չի աշխատում: Հատկապես, որ Փաշինյանի վճռականությունը չի բխում իրենց բոլոր հայրենակիցների մտածողությունից: Որովհետև այդ մտածողությունում փաշինյանական վճռականությունը բացակայում է: Այն թերևս բխում է հարևան երկու երկրներից: Իսկ այդ երկրներում թե´ բոլորովին այլ տիպի վճռականության են տիրապետում և թե´ հասկանում են թե ինչպես պետք է վարել կյանքի ու պայքարի խաղը:
     Ու երկու նախագահներն ու երկու օլիգարխները խաղում են ու խաղալու են իրենց ողջ կյանքում իմացած միակ կանոններով ու մենթալիտետի շրջանակներում, իսկ Փաշինյանը` այլ մենթալիտետի ու բոլորովին այլ շրջանակներում:
     Իրենք զիջելու են ամեն բան, Փաշինյանը ստանալու է ամեն բան: Ու հետո, երբ կենսական հյութերը քամված կլինեն չորսից էլ` Փաշինյանը կորոշի թե ինչ է անելու նրանց ու նրանց թիմերի հետ:
     Իսկ մինչ այդ սկսվում է բռնաճնշումների այն մեծ ալիքը, որի մասին նույնպես ճշգրիտ կանխատեսում էի արել: Ընդ որում` բազմիցս:
     Փաշինյանին ու իր արտաքին դաշնակիցների քաղաքական ընթացքն այլևս կանգնեցնել չի լինելու: Մանավանդ այսպիսի ժողովրդով ու այսպիսի ընդդիմությամբ:
     Ընդհակառակն` երկուսն էլ է´լ ավելի են թև տալու նրան` բարեհաջող և անխոչընդոտ ավարտին հասցնելու իր կողմից իրականացվող մեծ ծրագիրը:
     Արդեն իսկ տվել են այդ թևը:
     Հիմա դրա բոլոր պայմաններն են ապահովում»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *