
Փաստաբան Վարդուհի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԿԸՀ-ն երեք տեղամասերում անվավեր ճանաչված քվերակության արդյունքներից հետո նշանակվող վերաքվերակությունը համարում է ՔՊ-ի համար անհավասար և անարդարացի պայմաններում իրականացվող գործընթաց, քանի որ մարտավարական տեսանկյունից ակնհայտ է, որ ԲՀԿ-ին այս անգամ մի քանի անգամ ավել նույն տեղամասերում ձայն կտան և նա կանցնի խորհրդարան, բայց այդ, նույն ԿԸՀ-ն մարտավարական հաշվարկներով, երբ ԲՀԿ-ի ԱԺ անցումը չեղարկեց դա անհավասար և անարդար պայման չէր։ Հասկանալի է պարոն Հովակիմյանի` որպես ակտիվ քպ-ականի դիրքորոշումն այս հարցի շուրջ, բայց անհասկանալի է, ինչու են փորձում այս ամենը ներկայացնել օրինականության տեսանկյունից, երբ այն օրենքի հետ որևէ աղերս չունի»: