Շնորհակալ ենք խաղաղություն բերող ղեկավարին. քաղաքացի

Oragir.News-ի հարցախույզի ժամանակ քաղաքացիներից մեկը զարմանալի և ուշագրավ դիրքորոշում է հայտնել ընտրությունների, ներքաղաքական զարգացումներին և արտաքին քաղաքականության վերաբերյալ։

Նրա խոսքով՝ գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, իրականացրել է մի շարք քայլեր, որոնք ուղղված են խաղաղության ապահովմանը և զինվորների պաշտպանությանը։

«Մենք շնորհակալ ենք խաղաղություն բերող, զինվորին պաշտպանող ղեկավարին։ Ուստի՝ սրիկաները թող հեռանան։ Մենք ճիշտ ենք ընտրել, որովհետև ՔՊ կուսակցությունը Փաշինյանի գլխավորությամբ ամեն ինչ անում է հայ ժողովրդի համար, որ հայ մարդը չսպանվի, պատերազմ չլինի»,- նշել է նա։

Քաղաքացին նաև պնդել է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը և նախկին ղեկավարները, ըստ իր ընկալման, նպաստել են երկրի ներսում քաղաքական հակադրությունների խորացմանը։

«Իսկ նրանք՝ այդ թալանչիները, հրահրում են, որ մենք գնանք Ռուսաստանի լծի տակ։

Ժողովուրդը նորմալ է մտածում, որ իր բարօրության համար ճիշտ է այս ղեկավարությունը»,- ասել է մեր զրուցակցը՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով ՔՊ-ին և գործող իշխանությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։


Մերի Հակոբյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *