«Ձրի թատրոն` միամիտների համար»․ Ոսկան Սարգսյան

«Ձրի թատրոն` միամիտների համար»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ձրի թատրոն` միամիտների համար․
     Ոստիկանությունում կատարված բարեփոխումները համակարգած, Նիկոլ Փաշինյանի իշխանությանը տարբեր ձևերով սատարած, «Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող, «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը և իր ներկայացրած դաշինքը դիմել են վարչական դատարան՝ պահանջելով «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանին 15 տարբեր դրվագներով ենթարկել վարչական պատասխանատվության։ «Անկախ դիտորդ»-ը հայտարարել էր, որ հիմնադրամի գործունեության ընթացքում հայտնաբերել է ենթադրյալ օրենսդրական խախտումներ։
     Վարչական դատարանի դատավոր Աղասի Դարբինյանը այս գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2026 թվականի նոյեմբերի 2-ին՝ ժամը 12:50-ին, վարչական դատարանի Երևանի նստավայրում»։ Դատավորը ինչո՞ւ է շտապել, կարող էր նախնական դատական նիստը նշանակել 2028 թվականին, վռազելու բան չկա։ Ձրի թատրոն է՝ միամիտների համար»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *