Հնդկաստանում մեկ շաբաթով արգելափակել են Telegram-ը

Հնդկաստանի իշխանությունները մինչև հունիսի 22-ը երկրում արգելափակել են «Telegram» մեսենջերը, հայտնում է Reuters-ը։ Սահմանափակումները մտցվել են այն օրենքի համաձայն, որը կառավարությանը իրավունք է տալիս արգելափակել կայքերն ու հավելվածները՝ «հանուն Հնդկաստանի ինքնիշխանության»։

Կրթության նախարարության տվյալներով՝ խարդախները «Telegram»-ն օգտագործել են այն դիմորդներին խաբելու համար, որոնք պատրաստվում էին հանձնել բժշկական քոլեջների ընդունելության համապետական քննությունը (NEET)։

Հնդկաստանի կառավարությունից հայտնել են, որ մեսենջերի արգելափակումը ժամանակավոր բնույթ է կրում։

NEET-ը Հնդկաստանի բժշկական քոլեջներ ընդունվելու գլխավոր քննությունն է։ 2026 թվականին այն անցկացվել է մայիսի 3-ին, և ամբողջ երկրում այն հանձնել է գրեթե 2,28 միլիոն մարդ։ Քննությունից մի քանի օր անց լուրեր են տարածվել այն մասին, որ դրա հարցաշարերը նախապես արտահոսել են։ Սա մեծ դժգոհություն ու բողոքի ալիք է բարձրացրել ծնողների և դիմորդների շրջանում։

Քննության անցկացման համար պատասխանատու Թեստավորման ազգային գործակալությունը չեղյալ է հայտարարել քննության արդյունքները։ Վերահանձնման օր է նշանակվել հունիսի 22-ը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *