Հորմուզի նեղուցով ազատ անցումը բխում է բոլոր կողմերի շահերից․ ՉԺՀ ԱԳՆ

Հորմուզի նեղուցով անվտանգ ու ազատ տեղաշարժի շուտափույթ վերականգնումը բխում է բոլոր կողմերի շահերից։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։

«Հորմուզի նեղուցն օգտագործվում է միջազգային նավագնացության համար։ Դրանով անվտանգ ու ազատ անցման հնարավորության շուտափույթ վերականգնումը բխում է բոլոր կողմերի շահերից»,- ասել է դիվանագետը։

Լին Ցզյանը նշել է, որ Չինաստանը պատրաստ է այս հարցով կապի մեջ լինել շահագրգիռ պետությունների և միջազգային հանրության հետ։ Նրա խոսքով՝ Պեկինը նաև կշարունակի պահպանել շփումները բոլոր կողմերի հետ և կգործադրի բոլոր ջանքերը՝ չինական կապիտալով և Չինաստանի դրոշի ներքո նավարկող նավերի անվտանգությունն ապահովելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *