«Քաղաքացին, ում շահերի կենտրոնը գտնվում է ՀՀ-ում, ինքը պետք է ձևավորի պետության ապագան։ Քաղաքացին, ում շահերի կենտրոնը Հայաստանի Հանրապետությունը չէ, ով չի ապրում Հայաստանում տևական ժամանակ և այդ ընտրության հետևանքն ինքն իր մաշկի վրա չի զգալու, ՀՀ-ում ապրողներն իրենց տեսանկյունից ասում են՝ ինչքանով է դա արդար։ ԵՎ դրա օրինակները եղան ընտրության ժամանակ, որ աոսւմ էին եկել ենք ընտրենք գնանք, ինչ կլինի մեզ չի հետաքրքրում։ Եվ այս հարցը մեր առաջ դրել են քաղաքացիները»,- ասել է Կոնջորյանը։