Պապիկյանն ու Ֆրանսիայի ԶՈՒ և վետերանների հարցերով նախարարն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ համագործակցության ընթացքին

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախարար Կատրին Վոտրենի հետ։ Այդ մասին Ֆեյսբուքում հայտնել է ինքը՝ Պապիկյանը։

«Կատրին Վոտրենը շնորհավորեց խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:

Բարձր ենք գնահատել Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ընթացքը՝ կարևորելով ձևավորված արդյունավետ գործընկերության հետագա ամրապնդումն ու զարգացումը։

Զրույցի ընթացքում անդրադարձանք երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության ընթացքին, զարգացմանն ու խորացմանը, ինչպես նաև տարածաշրջանային  և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի»,- գրել է նա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *