Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ որսացել է մի քանի հրթիռ, որոնք «Հըզբոլլահ»-ն արձակել էր Լիբանանի հարավում տեղակայված իր ստորաբաժանումների ուղղությամբ։
ՑԱԽԱԼ-ի տվյալներով՝ դրանից հետո Իսրայելի ուժերը հարված են հասցրել և «ոչնչացրել արձակման կայանքը», ասված է թելեգրամյան ալիքում ՑԱԽԱԼ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ Իսրայելը «նախազգուշական» կրակոց արձակելուց հետո հարձակվել է Լիբանանի հարավում գտնվող մի ավտոմեքենայի վրա։