«Որևէ մեկը մտածե՞լ է ծաղիկների գնանկման հետևանքների մասին»․ Հակոբ Բադալյան

«Որևէ մեկը մտածե՞լ է ծաղիկների գնանկման հետևանքների մասին»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սուպերմարկետներում եւ այլ տեղերում որ «ջրի գնով» փորձ է արվում իրացնել Ռուսաստան չտարված ծաղիկները, որեւէ մեկը մտածե՞լ է ծաղկավաճառ կրպակների աշխատանքի վրա այդ գնանկման հետեւանքի մասին:
     Իհարկե սպառողի համար լավ է, որ ձեռք են բերում էժան ու գեղեցիկ փնջեր, բայց այդօրինակ գնանկումը մեղմ ասած վատ է ոլորտի համար, եւ առավել եւս այդ ոլորտում գործունեություն ծավալող մանրավաճառների համար:
     Երեւույթը ուղղակի քայքայում է տնտեսությունը, սպառողների դեմքի երջանիկ արտահայտության ուղեկցությամբ: Իսկ մյուս կողմից՝ նույն սպառողի ուսին բարդում են ակցիզային հարկի թանկացումը»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *