Կանադայի վարչապետ Մարկ Քարնին CNN հեռուստաալիքիմտված հարցազրույցում հայտարարել է, որ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը «բեկումնային պահ» է իրավիճակի զարգացման մեջ և կարող է փոխել ընդհանուր քաղաքական համատեքստը, ներառյալ մոտեցումն այլ հակամարտություններին, դրանց թվում՝ Ուկրաինայում։
Մեկնաբանելով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ Քարնին նշել է, որ ծանոթացել է համաձայնագրի տեքստին և այն համարում է կրակի ժամանակավոր դադարեցման գործուն ու իրատեսական մեխանիզմ։
«Ես տեսել եմ համաձայնագիրը։ Մենք ունենք նույն աղբյուրները, ինչ դուք։ Դա ողջամիտ ծավալի փաստաթուղթ է մի համաձայնագրի համար, որը փաստացի արդեն գործում է։ Դա ռազմական գործողությունների դադարեցում է։ Դա հրադադարի ռեժիմ է այս 60-օրյա ժամանակահատվածի համար, ինչպես գիտեք։ Բայց այն սահմանում է մի շարք պայմաններ և հստակեցնում, թե ինչ տեղի կունենա դրանց կատարումից հետո։ Ես կարծում եմ, որ դա փոխում է խաղի կանոնները՝ ոչ միայն բուն իրավիճակի համար, որովհետև հնարավորություն է ընձեռում, առնվազն, սկսել այս հարցը դուրս բերել սուր փուլից, այլ նաև մեզ հնարավորություն է տալիս, ինչպես քննարկվել է հանդիպումների ժամանակ, մի քայլ հետ գնալ և նորովի նայել Ուկրաինայի իրավիճակին»,- հայտարարել է Քարնին։
Ըստ նրա՝ համաձայնագրի շուրջ ընթացիկ դինամիկան հնարավորությունների պատուհան է ստեղծում արևմտյան երկրների ռազմավարական առաջնահերթությունների վերագնահատման համար և կարող է ազդել հետագա դիվանագիտական գործընթացների վրա։