Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում․ կա 1 զոհ․ 5 վիրավորներից 3-ը անչափահաս են․ Shamshyan.com

Այսօր՝ հունիսի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 84 կմ հատվածում, Լանջառ գյուղի վարչական տարածքում բախվել են իրանական համարանիշներով «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարը և «Mercedes» մակնիշի ավտոմեքենան. գրում է Shamshayn.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, կա 5 վիրավոր, վիրավորներից 1-ը տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը վիրավորին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *