ԱՄՆ Սենատը մերժել է Թրամփի՝ Իրանի հարցում ռազմական լիազորությունների մասին բանաձևը

ԱՄՆ Սենատին չհաջողվեց ընդունել բանաձևը, որն ուղղված էր Իրանում ամերիկյան նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական լիազորությունների սահմանափակմանը։

Քվեարկության արդյունքներով՝ բանաձևին «կողմ» արտահայտվել է 47 սենատոր, «դեմ»՝ 48-ը։

Հանրապետական սենատորներ Ռենդ Փոլը, Բիլ Քեսիդին, Լիզա Մուրկովսկին և Սյուզան Քոլինզը աջակցել են բանաձևին։ Դեմոկրատական կուսակցության օրենսդիր Ջոն Ֆեթերմանը՝ ոչ։

Վերջին ամիսներին ԱՄՆ-ում ակտիվորեն ընթանում են վեճեր այն հարցի շուրջ, թե արդյոք երկրի նախագահն իրավունք ունի առանց Կոնգրեսի հավանության երկար ժամանակ ռազմական գործողություններ վարել այլ պետության դեմ։ Թրամփի վարչակազմում ելնում են այն բանից, որ տվյալ դեպքում սահմանափակումներ չկան։ Միաժամանակ բազմաթիվ կոնգրեսականներ կարծում են, որ նման դեպքերում անհրաժեշտ է «կանաչ լույս» ոչ միայն գործադիր, այլև օրենսդիր իշխանության կողմից։

1973 թվականի ռազմական լիազորությունների մասին օրենքի համաձայն՝ նախագահը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները 60 օր անց, եթե Կոնգրեսը չքվեարկի պատերազմ հայտարարելու օգտին կամ չընդունի ուժի կիրառումը թույլատրող օրենք։ Օրենքը թույլ է տալիս մեկ անգամ 30 օրով երկարաձգում, բայց միայն այն դեպքում, եթե նախագահը գրավոր հաստատի Կոնգրեսին, որ ամերիկյան զորքերի անվտանգ դուրսբերումն ապահովելու համար անհրաժեշտ է լրացուցիչ ժամանակ։

Կոնգրեսը մինչ այժմ չի հավանություն տվել Իրանի նկատմամբ ռազմական ուժի կիրառմանը, և Սպիտակ տունը հրապարակավ չի ակնարկել, որ ծրագրում է ստանալ նման թույլտվություն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *