Այսօր՝ հունիսի 17-ին Երևանում շարունակվում է հեռացող խորհրդարանի կազմի վերջին քառօրյայի աշխատանքը։ Օրակարգում ընդհանուր առմամբ ընդգրկված է 56 հարց։ Դրանցից 12-ը պետք է քննարկվեն երկրորդ և վերջնական ընթերցմամբ, մնացածը՝ առաջին։ Պատգամավորներն արդեն հասցրել են քննարկել օրակարգի 8 հարց։
Ժամը 16:30-ին նրանք կհանդիպեն Հայաստանի կառավարության անդամների հետ։ Վերջիններս կպատասխանեն պատգամավորներին հետաքրքրող հարցերին։