Բրիտանական Քեմբրիջշիր կոմսությունում կողոպտիչները գողացված էքսկավատորով շենքի պատից պոկել են այնտեղ տեղադրված բանկոմատը, հայտնում է «Sun» պարբերականը։
«Ցնցող կադրեր, թե ինչպես է դիմակավորված անձանց խումբը էքսկավատորով հարձակում գործում և շենքից պոկում բանկոմատը»,- գրում է թերթը։
Լրատվամիջոցը հրապարակել է նաև տեսախցիկների արձանագրած այս համարձակ կողոպուտի կադրերը։ Դրանցում երևում է, թե ինչպես են չարագործները կեսգիշերին էքսկավատորով մոտենում բանկի մասնաճյուղին, պոկում բանկոմատը, այն տեղավորում իրենց մեքենայի բեռնախցիկում ու հեռանում։
Ոստիկանությունը փնտրում է հանցագործներին և ենթադրում է, որ էքսկավատորը նույնպես գողացված է եղել։ Ըստ նախնական վարկածի՝ բանկոմատում տասնյակ հազարավոր ֆունտ ստերլինգ է եղել։