2004 թվականից հայկական շուկայում իր հաստատուն տեղն ունեցող «Դիլի» կաթնամթերքի ընկերությունը մեկ տարի առաջ սպառողին ներկայացրեց իր նոր արտադրանքը՝ 100% անարատ պլոմբիրը։ Այս ընթացքում նոր պաղպաղակը հասցրել է դառնալ հազարավոր մարդկանց սիրելին։ Արտադրության մեկնարկից ի վեր ընկերության նպատակն էր շուկա վերադարձնել բոլորին ծանոթ, բնական ու անփոխարինելի պաղպաղակի դասական համը, ինչը կարճ ժամանակում արժանացավ սպառողների մեծ վստահությանը։
Սպառողների անկեղծ արձագանքից՝ մինչև կարգախոս
Այս մեկ տարվա ընթացքում «Դիլի» պլոմբիրը ներկայացվել է տարբեր հանրային միջոցառումների ու փառատոնների, որտեղ հազարավոր մարդիկ հնարավորություն են ունեցել համտեսելու այն։ Հատկանշական է, որ մարդկանց կողմից ամենահաճախ հնչող արձագանքն էր՝ «Սա իսկական մանկության համ ունի»։
Հենց սպառողների այս անկեղծ արձագանքն էլ հիմք դարձավ պաղպաղակի նոր՝ «Մանկության համը» խորագրով արշավի համար։ Ընկերությունում վստահ են, որ այս պաղպաղակի յուրաքանչյուր գդալն իսկապես կարող է մարդկանց հիշեցնել մանկության անհոգ ու ջերմ օրերը։
«Մենք պարզապես ստեղծել ենք այն իրական որակն ու համը, որը երկար ժամանակ փնտրում էր սպառողը»,- նշում են ընկերությունում։
Ինչո՞ւ է «Դիլի» պլոմբիրն այդքան համեղ
«Դիլի» պաղպաղակը պատրաստվում է Դիլիջանի էկոլոգիապես մաքուր՝ Ալպյան գոտում գտնվող սեփական ֆերմայի բարձրորակ և անարատ կաթից։ Այն արտադրվում է դասական բաղադրատոմսով, ունի հարուստ սերուցքային համ և ներկայացված է ընտանեկան՝ 450 գրամանոց չափով։ Սպառողները կարող են ընտրել երկու սիրված տեսակներից.
-
Վանիլային պլոմբիր՝ նրանց համար, ովքեր նախընտրում են ավանդական, նուրբ համը։
-
Շոկոլադե պլոմբիր՝ նրանց համար, ովքեր սիրում են հագեցած շոկոլադե համ։
Բարձր որակի ավանդույթները
«Դիլի» կաթնամթերքի ընկերությունը հայտնի է որպես որակի և անվտանգության բարձր չափանիշներով առաջնորդվող արտադրող։ Ժամանակակից գործարանը, բնական հումքի կիրառումն ու սեփական ֆերման երաշխավորում են, որ սպառողին հասնում է բացառապես մաքուր և անարատ արտադրանք։ Պաղպաղակի արտադրությունը ընկերության որդեգրած սկզբունքների շարունակությունն է՝ առաջարկել միայն բնական համ և իրական որակ։
Այսօր «Դիլի» 450 գրամանոց վանիլային և շոկոլադե պլոմբիրները հասանելի են Հայաստանի բազմաթիվ խանութներում և սուպերմարկետներում։
Վաճառքի հասցեներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։
Բրենդի պատմությունն ու արժեքները
«Դիլի» ընկերությունն արդեն ավելի քան երկու տասնամյակ է, ինչ իր հաստատուն տեղն ունի հայաստանյան շուկայում։ Դիլիջանի բարենպաստ բնական պայմաններն ու ժամանակակից արտադրական հնարավորությունները թույլ են տալիս ընկերությանը վերահսկել արտադրանքի ողջ շղթան՝ ֆերմայից մինչև խանութի ցուցափեղկ։ Տարիների ընթացքում ձևավորված ավանդույթներն ու սպառողի հանդեպ պատասխանատվությունն այն հիմքն են, որոնց շնորհիվ բրենդի յուրաքանչյուր նոր նախագիծ արժանանում է շուկայի բարձր գնահատականին։