Իրանը հայտարարել է, որ ինքն է Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության երաշխավորը

ԱՄՆ-ն և Իսրայելը խախտում են Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունը, իսկ Իրանն այդ ջրային ուղու պաշտպանվածության երաշխավորն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ճեպազրույցի ժամանակ։

«Իրանը միշտ էլ եղել է Հորմուզի նեղուցի անվտանգության և կայունության երաշխավորը, և վերջին 40 օրերի ընթացքում նրա անվտանգության խախտումը պարզապես ԱՄՆ-ի և սիոնիստական ​​վարչակարգի պարտադրված պատերազմի արդյունքն է», – նրա խոսքը մեջբերել է Tasnim գործակալությունը:

Ապրիլի 13-ին ԱՄՆ ռազմածովային ուժերը սկսել են Հորմուզի նեղուցի երկու կողմում գտնվող իրանական նավահանգիստներ մտնող և այնտեղից դուրս եկող ողջ ծովային երթևեկության շրջափակումը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *