Հորմուզի նեղուցում ակտիվությունը շարունակում է սովորականից ցածր մնալ․ Marine Traffic

ԱՄՆ-ի և Իրանի միջև ընթացող բանակցությունների պայմաններում Հորմուզի նեղուցում նավերի ակտիվությունը շարունակում է ցածր մնալ, հայտնում է «Marine Traffic»-ը։

«ԱՄՆ-ի և Իրանի միջև դիվանագիտական առաջընթացի պայմաններում Հորմուզի նեղուցում նավերի ակտիվությունը շարունակում է ցածր մնալ»,- ասված է X սոցիալական ցանցում կատարված հրապարակման մեջ։

Նշվում է, որ ընդհանուր առմամբ արձանագրվել է նախատեսված 15 անցումներից միայն հինգ հաստատված դեպք։ Դրանք հիմնականում եղել են ցածր ռիսկայնության տարանցումներ, «ստվերային նավատորմի» չափավոր ակտիվություն, ինչպես նաև պողպատի և DPP բեռներով լցված երեք առևտրային չվերթ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *