ԱՄՆ-ի և Իրանի միջև ընթացող բանակցությունների պայմաններում Հորմուզի նեղուցում նավերի ակտիվությունը շարունակում է ցածր մնալ, հայտնում է «Marine Traffic»-ը։
«ԱՄՆ-ի և Իրանի միջև դիվանագիտական առաջընթացի պայմաններում Հորմուզի նեղուցում նավերի ակտիվությունը շարունակում է ցածր մնալ»,- ասված է X սոցիալական ցանցում կատարված հրապարակման մեջ։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ արձանագրվել է նախատեսված 15 անցումներից միայն հինգ հաստատված դեպք։ Դրանք հիմնականում եղել են ցածր ռիսկայնության տարանցումներ, «ստվերային նավատորմի» չափավոր ակտիվություն, ինչպես նաև պողպատի և DPP բեռներով լցված երեք առևտրային չվերթ։