Մուսոյի հետ պայքարում Ֆերմին Լոպեսի քիթը կոտրվել է


Սպորտ


«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը կոտրել է քիթը՝ դեմքով ընկնելով «Ատլետիկոյի» դարպասապահ Խուան Մուսոյի խաղակոշիկի շիպերի վրա։ Միջադեպը գրանցվել է Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի քառորդ եզրափակչի պատասխան խաղում։

Հանդիպումն ընթանում է Մադրիդի «Սիվիտաս Մետրոպոլիտանո» մարզադաշտում։ Խաղը սպասարկում է Կլեման Տյուրպենի գլխավորած մրցավարական անձնակազմը։ Այս պահի դրությամբ հաշիվը 2:1 է՝ հօգուտ կատալոնական թիմի։ Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին խաղում «Ատլետիկոն» հաղթել էր 2:0 հաշվով։

Մրցաշարի 1/8 եզրափակչում «կապտանռնագույնները» երկու խաղերի արդյունքում 8:3 հաշվով առավելության էին հասել «Նյուքասլի» նկատմամբ, իսկ մադրիդցիները նույն փուլում պայքարից դուրս էին թողել «Տոտենհեմին» (7:5):




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *