ՈւՂԻՂ․ ԿԸՀ–ն քննում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը

ՀՀ Կենտրոնականն ընտրական հանձնաժողովը քննում է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ դատախազի միջնորդությունը։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ դատախազությունը ԿԸՀ միջնորդություն է ներկայացրել՝ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի, և պատգամավորի թեկնածուներ Ասատուր Քոչարյանի և Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվության համար։ Ռուսլան Բարսեղյանը «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 62–րդ հորիզոնականում է, իսկ Ասատուր Քոչարյանը՝ 154–րդ հորիզոնականում։

Այս առնչությամբ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը հայտարարություն է տարածել, նշելով, որ սա երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է. «Փաստորեն, երկու օր առաջ Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները նշում էին, որ որևէ քրեական վարույթ չկա, և, հետևաբար, նախագահի ելքը սահմանափակվել էր ուղղակի հանցագործություն կատարելու միջոցով․ իսկ այսօր կառավարությանը կից դատախազությունն ինչ-որ գործ է «կարել» ու դիմել ԿԸՀ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *