Էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը։

Բոլոր տուժածները մարզային բուժկենտրոնում անցել են անհրաժեշտ հետազոտությունները և դուրս են գրվել:

Կազմակերպվել է երեք երեխայի տեղափոխումը Երևան` լրահետազոտման:

Բժիշկների գնահատմամբ` կյանքին սպառնացող վտանգ առկա չէ:

Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *