
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ֆրանսիայում կայացած «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովը կարևոր արդյունքներ է բերել Կիևի համար։ Այս մասին նա գրել է իր X-ում։
«Ամենակարևորը՝ մենք պայմանավորվել ենք ուժեղացնել ուկրաինական ՀՕՊ-ը։ Կձեռնարկվեն նոր քայլեր՝ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար։ Մեր գործընկերները կաջակցեն մեր պաշտպանությանը և էներգետիկ դիմադրողականությանը։ Կարևորագույնը, մենք ունենք ընդհանուր ընկալում հիմնական մարտահրավերների և դրանց արձագանքելու կոնկրետ քայլերի վերաբերյալ։ Մեր գլոբալ միասնությունը արդյունավետորեն նվազեցնում է Ռուսաստանի կարողությունը»,- գրել է Զելենսկին։