ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ եթե չլիներ Իրանի հետ համաձայնագիրը, ապա համաշխարհային տնտեսական ճգնաժամ կսկսվեր։
Հունիսին Իրանն ու ԱՄՆ-ն հաստատել են հուշագրի շուրջ աշխատանքների ավարտը, որը նախատեսվում է ստորագրել հունիսի 19-ին Շվեյցարիայում: Ակնկալվում է, որ այս հուշագիրը թույլ կտա ապաշրջափակել Հորմուզի նեղուցը։ Իրանի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ հուշագրի ստորագրումից հետո Թեհրանն ու Վաշինգտոնը պետք է 60 օրվա ընթացքում բանակցություններ անցկացնեն՝ վերջնական համաձայնագիր մշակելու համար։
«Այլընտրանքը համաշխարհային դեպրեսիան էր լինելու… (Հորմուզի) նեղուցն այդպես էլ երբեք չէր բացվի»,- չորեքշաբթի օրը լրագրողներին ասել է Թրամփը՝ Էվիանում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի հետ հանդիպումից առաջ։