Ջրածնի պերօքսիդի միջոցով փորձում են ջրիմուռներից մաքրել Վաշինգտոնի Հայելային ավազանը․ CNN

Վաշինգտոնի «Հայելային ավազանը» մաքրում են ջրածնի պերօքսիդով։ Ավազանը կանաչել ու ջրիմուռներով էր պատվել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փորձել էր դրա հատակը կապույտ ներկել։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը։

«Անցած շաբաթ Թրամփի վարչակազմը սկսել է փրկել իրավիճակը։ Սկզբում ուղարկվել են հատուկ համազգեստով բրիգադներ, որոնք փոշեկուլներով հավաքել են կուտակված ջրիմուռները, իսկ երեքշաբթի օրը բանվորները մեծ քանակությամբ ջրածնի պերօքսիդ են լցրել ջրի մեջ։ Այդուհանդերձ, ավազանն օրեցօր ավելի է պղտորվում ու կանաչում»,- նշված է հրապարակման մեջ։

Ջրիմուռների դեմ պայքարելու համար ավազանում տեղադրվել է նաև օզոնի նանոպղպջակներով աշխատող ֆիլտրման համակարգ։ Հեռուստաալիքի տեղեկություններով՝ ջրածնի պերօքսիդն օգտագործվում է որպես լրացուցիչ՝ ավելի մեղմ միջոց։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *