
Հավաքական Արևմուտքի երկրները փորձում են վերաշարադրել պատմությունը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Այսօր հավաքական Արևմուտքի բազմաթիվ պետություններ նախընտրում են «մոռանալ» Երկրորդ համաշխարհային պատերազմի միջազգայնորեն ճանաչված արդյունքները, որոնք ամրագրված են, այդ թվում, ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, ինչպես նաև Նյուրնբերգյան և Տոկիոյի դատավարությունների որոշումները»,- ասվում է Լավրովի ողջույնի խոսքում՝ ուղցված պատմական քաղաքականության և Երկրորդ համաշխարհային պատերազմի հիշողության քաղաքականությանը նվիրված համաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին։
Նա շեշտել է, որ ներկայում ցինիկ փորձեր են արվում՝ վերաշարադրելու պատմությունը, նսեմացնելու Կարմիր բանակի դերը գերմանական նացիզմի և ճապոնական միլիտարիզմի պարտության մեջ և արդարացնելու նացիստներին, ռազմական հանցագործներին և նրանց կամակատարներին։
«Սա առավել ակնհայտորեն դրսևորվում է Ուկրաինայում, որտեղ 2014 թվականին ՆԱՏՕ-ի կողմից աջակցվող հեղաշրջման արդյունքում իշխանությունը զավթեցին Ռուսաստանի հետ կապված ամեն ինչի նկատմամբ ատելությամբ տարված ուժերը»,- նշել է Լավրովը։