Բուլղարիան հայտարարել է, որ չի աջակցի Ռուսաստանի դեմ Եվրոմիության պատժամիջոցների նոր՝ 21-րդ փաթեթին՝ դրանում Ռուս ուղղափառ եկեղեցու ղեկավար Պատրիարք Կիրիլի ներառման պատճառով։
Դրա մասին Բրյուսելում «Европейская правда»-ի թղթակցին անանունության պայմանով հայտնել են ԵՄ երկու դիվանագետներ, որոնք տեղեկացված են քննարկումների ընթացքից։
ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր՝ 21-րդ փաթեթը ԵՄ դեսպանները քննարկել են անցյալ շաբաթ, և այդ ժամանակ Բուլղարիան իր անհամաձայնությունն է հայտնել պատժամիջոցների ցանկում ռուս պատրիարք Կիրիլին ավելացնելու վերաբերյալ՝ դրանում տեսնելով միջամտություն կրոնական գործերին։
Միաժամանակ, ըստգործակալության զրուցակիցների, մի քանի պետություններ, ներառյալ Բուլղարիան, վերապահումներ են հայտնել էներգետիկայի ոլորտում առաջարկվող պատժամիջոցների վերաբերյալ։
ԵՄ մշտական ներկայացուցիչների կոմիտեն (COREPER) հաջորդ նիստի համար կհավաքվի չորեքշաբթի՝ հունիսի 17-ին, Կիևի ժամանակով 16:30-ին, որտեղ կշարունակի Եվրահանձնաժողովի առաջարկած Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի նախագծի քննարկումը։
Ավելի վաղ՝ հունիսի 9-ին, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը ներկայացրել էր ԵՄ պատրաստած Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր՝ 21-րդ փաթեթը։
Այժմ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը պետք է արժանանա ԵՄ Խորհրդի միաձայն հավանությանը։
«Европейская правда»-ի աղբյուրների տվյալներով՝ ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթը ցանկանում են հաստատել մինչև հուլիսի 15-ը՝ ռուսական նավթի «գնային առաստաղի» թարմացման վերջնաժամկետի պատճառով։