
«Ղարաբաղի շարժումը չպիտի շարունակենք: Ղարաբաղի դրոշների առկայությունը մեր երկրի խորհրդարանում պատերազմի սպառնալիք է»,- այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես ասել եմ՝ այդ խոսույթները՝ 300 հազար ադրբեջանցի, բան, ո՞նց ենք փակում, ասում ենք՝ նա էլ չկա, նա էլ չկա: Երբ դրոշը մարդիկ դնում են սեղանին, դրանով բացում են, սադրում են այդ խոսակցությունը, հետո դժվար է որոշել՝ ով առաջինը ինչ ասեց, ով հետո ոնց ասեց:
Ղարաբաղի կոնֆլիկտի մասին մենք մեր ճշմարտությունն ունենք, Ադրբեջանն էլ, թե առաջինը ով ասեց, առաջինը ինչ արեց, առաջինը ով կրակեց, առաջինը ով սպանեց: Պարզ է, որ մենք մեր ճշմարտությունն ունենք և հավատում ենք այդ ճշմարտությանը, և իրենք էլ իրենց ճշմարտությունն ունեն, որ հավատում են: Խաղաղությունը սրա մասին է:
Այո՛, պատերազմի եռագլուխ կուսակցությունը կոնկրետ սպառնալիք է ստեղծել Հայաստանի համար, որովհետև, ճիշտ է, 720 հազար քաղաքացի տեր է կանգնել խաղաղությանը, բայց հիմա նայում եմ թվերին, ասում եմ՝ ո՞նց, մոտ 500 հազար քաղաքացի քվեարկել է նրա օգտին, որ գնում ենք Ղարաբաղը հետ բերե՞նք, ղարաբաղի շարժումը շարունակենք»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով՝ եթե այդպիսի տպավորություն ստեղծվի շատ արագ խաղաղությունը կփլուզվի։