Հայ-ամերիկյան հերթական ստացված համագործակցություն – NEWS.am

GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային մոջազգային բրենդներ՝ Super 8 by Wyndham և Wyndham Grand Yerevan.

GRP ընկերությունը շարունակում է ընդլայնել իր ներդրումային և հյուրանոցային նախագծերի պորտֆելը՝ Հայաստանի շուկա բերելով միջազգային հեղինակավոր երկու նոր հյուրանոցային բրենդներ՝ Super 8 by Wyndham և Wyndham Grand Yerevan։

Հայ-ամերիկյան հաջող համագործակցության արդյունքում GRP-ն, համատեղ աշխատելով աշխարհի խոշորագույն հյուրանոցային ցանցերից մեկի՝ Wyndham Hotels & Resorts-ի հետ, մեկնարկում է իր երրորդ և չորրորդ ներդրումային հյուրանոցային նախագծերը։ Այս նախաձեռնությունը հանդիսանում է ընկերության երկարաժամկետ ռազմավարության կարևոր փուլերից մեկը, որն ուղղված է Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան հյուրանոցային ենթակառուցվածքների զարգացմանը և զբոսաշրջության ոլորտում նոր ներդրումների ներգրավմանը։

Համագործակցության համաձայնագիրը ստորագրվել է Հայկական միջազգային հյուրընկալության ֆորումի (HIF) շրջանակներում՝ միջազգային և տեղական ոլորտային առաջատարների մասնակցությամբ։ Միջոցառմանը ներկա է եղել նաև Dimitris Manikis-ը՝ Wyndham Hotels & Resorts-ի EMEA նախագահը։

Նոր նախագծերի իրականացմամբ GRP-ն վերահաստատում է իր դիրքը որպես Հայաստանի հյուրանոցային և անշարժ գույքի ոլորտի առաջատար ներդրումային ընկերություններից մեկը՝ նպաստելով երկրի զբոսաշրջային գրավչության բարձրացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և միջազգային բրենդների ներգրավմանը Հայաստանի շուկա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *