Հաքան Ֆիդանը կհանդիպի Պուտինի հետ

Կրեմլի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Յուրի Ուշակովը հայտել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թաթարստանում կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։

Ըստ Ուշակովի՝ Ֆիդանը Պուտինի հետ հանդիպում է խնդրել ու այդ խնդրանքը ընդունվել է։ ՌԴ նախագահը հունիսի 17-ին երեկոյան ժամը 20։00-ին կընդունի Թուրքիայի արտգործնախարարին։

Նշեք, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հունիսի 16-17-ին կգտնվի Ռուսաստանում։

Ermenihaber

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *