
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրավեր է ստացել նոյեմբերին այցելել Ֆիլիպիններ, որտեղ կկայանա ԱՍԵԱՆ-ի (Հարավարևելյան Ասիայի Ազգերի Ասոցիացիա) հաջորդ գագաթնաժողովը։ Առաջարկը հնչեցրել է երկրի ղեկավար Ֆերդինանդ Մարկոս կրտսերը Կազանում կայացած` կազմակերպության գագաթնաժողովում։
«Որպես նախագահ՝ ես կցանկանայի հրավիրել ձեզ մասնակցելու ԱՍԵԱՆ-ի 25-րդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա Մանիլայում այս նոյեմբերին»,- ասել է Մարկոս կրտսերը Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
Հոբելյանական գագաթնաժողովը, որը նվիրված է Ռուսաստանի և ԱՍԵԱՆ-ի միջև հարաբերությունների 35-ամյակին, անցկացվում է Կազանում հունիսի 17-19-ը։
ԱՍԵԱՆ-ը ներառում է 11 երկիր՝ Բրունեյ, Արևելյան Թիմոր, Վիետնամ, Ինդոնեզիա, Կամբոջա, Լաոս, Մալայզիա, Մյանմա, Սինգապուր, Թաիլանդ և Ֆիլիպիններ։