Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները Բաքվում ուշադրության կենտրոնում են։ Թեև Ադրբեջանը պաշտոնապես դեռ զուսպ հայտարարություններ է անում, ադրբեջանական փորձագիտական և մեդիա դաշտում ակտիվորեն քննարկվում է մեկ հարց՝ արդյոք նոր քաղաքական դասավորությունը հնարավորություն կտա՞ կյանքի կոչել Բաքվի կարևորագույն պահանջներից մեկը՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը։
Ահազանգում են ադրբեջանագետները։ Հարցազրույցներից մեկում Տաթևիկ Հայրապետյանը նշել էր, որ կան քննարկումներ, որ գուցե Արևմուտքից փորձեն Ադրբեջանի վրա ճնշում գործադրել, որ իրենք մոռանան Սահմանադրության փոփոխության մասին, բայց, ըստ քննարկումների, ադրբեջանական կողմը չպետք է համաձայնի դրան:
Մանրամասները՝ Անի Աբաղյանի ռեպորտաժում։