ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանի ուղեկցությամբ Մատենադարան են այցելել Բադավի թագավորական տոհմի ներկայացուցիչ արքայազն Դանի Բադավին և Գրեմմի մրցանակակիր երգիչ Մոհոմբին․ տեղեկանում ենք Մատենադարանից։
«Արքայազն Դանի Բադավին Մատենադարանին է ընծայաբերել Ք .ա. 1750-1712-ով թվագրվող կավե սալիկի վրա գրված աքքադերեն պայմանագիր։
Հյուրերը շրջայց են կատարել Մատենադարանի թանգարանում և վերականգնման բաժնում»,- ասված է հաղորդագրությունում:






