Պատվեր կատարողներին ողջ կյանքում ուղեկցելու է «հունիսի 17-ի ամոթը»

1996-ից ի վեր ԵՊՀ իրավաբանական ոտք դրած հազարավոր մարդկանց կյանքում ակադեմիկոս Գագիկ Ղազինյանը վստահաբար ինչ-որ դեր է ունեցել՝ մեծ կամ փոքր։ Ով ունակ է եղել՝ սովորել է «ընկեր Ղազինյանից» – սովորել է ոչ միայն իրավաբանություն, այլև մարդկային, ազգային ու պետական արժեքներ։

Ես շատ չեմ շփվել Դավիթ Ղազինյանի հետ, սակայն այդ քիչն էլ բավարար էր՝ հասկանալու համար, որ նա իր ողջ էությամբ «Ղազինյան» է – ամուր ու արդարամիտ։

Ես վստահ եմ, որ այս ծանր փորձությունը Ղազինյանները կանցնեն պատվով – իրենց բնորոշ վեհ կեցվածքով։ Իսկ պատվեր կատարողներին, վստահ եմ, ողջ կյանքում ուղեկցելու է «հունիսի 17-ի ամոթը»։

Գրել է Ռուբեն Մելիքյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *