
Մեքսիկայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիկ Գիլյերմո Օչոան հայտարարել է, որ Աշխարհի առաջնության ավարտից հետո կհայտրարարի իր պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին։ «Քանի որ իմ ժամանակը հավաքականում մոտենում է իր ավարտին, այլեւս իմաստ չեմ տեսնում ֆուտբոլում մնալու եւ խաղալ շարունակելու։ Ես վայելել եմ յուրաքանչյուր ակնթարթը։ Խաղադաշտում ես տվել եմ ամեն բան ու հիմա պատրաստվում եմ հեռանալ հանգիստ հոգով»,- ասել է սպորտսմենը։
Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնությունը մեկնարկել է հունիսի 11-ին եւ ավարտվելու է հուլիսի 19-ին։