
Բրիտանացի պատմաբան Ռիչարդ Վորենը կարծում է, որ Ֆիլիպիններում Պարկեր հրաբխի ժայթքումը 1640 թվականին, կարող էր դառնալ այն գործոններից մեկը, որ հանգեցրել էր Չինաստանում Մին կայսերական դինաստիայի անկմանը։ Այս մասին հայտնում է South China Morning Post պարբերականը։ Համաձայն Վորենի ուսումնասիրության, Պարկերի ժայթքումն այդ թվականին բերել է ձգձգվող երաշտի, որը հաստատվել է Չինաստանի մի մասում։ Հրաբխային արտանետումների պատճառով՝ երաշտը ձգվել է եւս երեք տարի, եւ դա եղել է ամենից տեւական երաշտը ռեգիոնում՝ վերջին 500 տարում։
Սննդի պակասը հանգեցրել է զանգվածային սովահարության, հիվանդությունների տարածման եւ գյուղացիական ապստամբությունների։ Այդ ֆոնին էլ՝ ապստամբությունները ճնշող Լի Ծիչենը գրավել է Պեկինը։ Մայրաքաղաքի անկումից հետո՝ Մին կայսրության վերջին կայսրը ինքնասպան է եղել։ Այսպես ավարտվել է Մին կայսերական դինաստիայի 276-ամյա տիրապետությունը։ Իր ուսումնասիրության մեջ Վորենը եզրակացրել է, որ հրաբխային ակտիվությունը ավելի շատ կապված է լինում սովահարությունների հետ, որոնց հանգեցնում են ցնցումների ռեգիոնի տարբեր երկրներում՝ պատմական տարբեր շրջաններում։