Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի կրկնակի չեմպիոն Ռոնալդոն հայտարարել է, որ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին համարում է բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստ. գրում է ArmSport-ը։
«Երեքշաբթի օրը Հյուսիսային Ամերիկայում ընթացող ԱԱ-2026-ի խմբային փուլի առաջին խաղում Արգենտինայի ընտրանին 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Ալժիրի նկատմամբ։ Մեսսին դարձավ հեթ-տրիկի հեղինակ և աշխարհի առաջնություններում խփած գոլերի քանակով (16 գոլ) հավասարվեց ռեկորդակիր գերմանացի Միրոսլավ Կլոզեին։
«Ամեն անգամ, երբ Մեսսին դուրս է գալիս խաղադաշտ, մնացած ամեն ինչ վերածվում է պատմության և նրբագեղության։ Ժամանակն է դադարել թաքնվել և ընդունել այն փաստը, որ նա բոլոր ժամանակների լավագույն խաղացողն է:
Նա շարունակում է փայլուն խաղ ցուցադրել յուրաքանչյուր մրցաշրջանում և աշխարհի առաջնությունում: Սա անմոռանալի ու պատմական երեկո էր, որն ընդմիշտ կմնա տարեգրության մեջ»,- բրազիլացի լեգենդի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Հավելենք, որ Արգենտինայի հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 22-ին՝ ուժերը չափելով Ավստրիայի ընտրանու հետ»,- նշում է լրատվամիջոցը։