
Ոստիկանները ձերբակալել են մի տղամարդու, ով կասկածվում է կնոջը 2017 թվականին, Լոնդոնի Փաթնիի շրջանում ավտոբուսի տակ գցելու մեջ։ Այս մասին հայտնում է Սքոթլենդ Յարդը։ Daily Mail-ի հաղորդմամբ, 33-ամյա կնոջը հրել գցել են մոտակայքով անցնող ավտոբուսի տակ։ Վարորդի արագ կողմնորոշման շնորհիվ՝ կինը ողջ է մնացել։ Դեպքը ֆիքսվել էր տեսահսկման սարքերի կողմից, սակայն ոստիկաններն այն ժամանակ չէին կարողացել գտնել կասկածյալին։
Քննությունը շարունակվել էր եւ պարզվել էր, որ կասկածյալը մեծահարուստ բանկիր է, ում ձերբակալել են իր տանը՝ Լոնդոնի արեւմուտքում։ Կասկածյալը 44 տարեկան է։ Ունի որոշ ազգակցական կապեր Եվրոպայի որոշ արքայական ընտանիքների, այդ թվում նաեւ՝ բրիտանական արքայական ընտանիքի հետ։ Նախկինում եղել է զինվորական, մասնակցել պատերազմական գործողությունների, արժանացել պարգեւների։