
Պուտինը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ Կազանում Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովի շրջանակներում։ Հանդիպման ընթացքում Ռուսաստանի նախագահը իր բարեմաղթանքներն է փոխանցել իր թուրք գործընկերոջը։
«Մենք միշտ ուրախ ենք նրան (Էրդողանին – խմբ.) տեսնել մեր երկրում», – նշել է Պուտինը։ Կազան մեկնելուց առաջ Ֆիդանը այցելել է Մոսկվա, որտեղ բանակցություններ է վարել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Կրեմլը նախկինում հայտնել էր, որ Անկարան դիմել է Մոսկվային՝ թուրք նախարարի և Ռուսաստանի նախագահի միջև հանդիպում կազմակերպելու խնդրանքով։