«Իրանի ուշադրությունը սեփական լեզվի և տեղանունների հանդեպ, անշուշտ, արժանի է առանձին հարգանքի»․ Վարդան Ոսկանյան

«Իրանի ուշադրությունը սեփական լեզվի և տեղանունների հանդեպ, անշուշտ, արժանի է առանձին հարգանքի»․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Իրանական ԶԼՄ-ները տարածել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի դադարեցման հուշագրի՝ նախագահ Փեզեշքիանի կողմից հեռավար ստորագրության լուսանկարներ։
     Մինչև հուշագրի կետերին անդրադառնալը, որոնցում, ըստ էության, արձանագրվել է նաև Հորմուզի նեղուցի իրանական փաստացի կառավարումը, ուշագրավ է նշել, որ դրանում պաշտոնապես օգտագործվել է հենց «Պարսից ծոց» աշխարհագրական անվանումը, այն դեպքում, երբ ԱՄՆ-ում սովորաբար պաշտոնապես այն կոչում էին «Ծոց»:
     Հետաքրքրական է նաև, որ Իրանի պահանջով հուշագիրը կազմվել է ոչ միայն անգլերենով, այլ նաև այդ երկրի պաշտոնական լեզու պարսկերենով։
     Նման ուշադրությունը սեփական լեզվի և տեղանունների հանդեպ, անշուշտ, արժանի է առանձին հարգանքի»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *