ԱՄՆ-ի արևմուտքում բռնկված անտառային հրդեհների պատճառով 1,5 հազար մարդ է տարհանվել․ NBC

Վաշինգտոն նահանգում բռնկված անտառային հրդեհների հետևանքով առնվազն 15 բնակելի տուն է մոխրացել։ Այս մասին հայտնում է «NBC News»-ը։

Անտառները հրդեհվել են տարածաշրջանի արևելյան հատվածում՝ հարևան Այդահո նահանգի սահմանին։ Կրակի մարման աշխատանքներում ներգրավված են երկու նահանգների հրշեջները, գործի է դրվել նաև ավիացիա։

Վերջին տվյալներով՝ հրդեհն ամբողջությամբ ոչնչացրել է առնվազն 15 բնակելի տուն։ Շուրջ 1500 բնակիչ պարտադիր տարհանման հրաման է ստացել, նրանց տեղափոխում են անվտանգ շրջաններ։ Զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *