Թրամփն ընդգծել է, որ Իրանի հետ բանակցություններն առաջին հերթին վերաբերում են ոչ թե բալիստիկ հրթիռներին, այլ Թեհրանի միջուկային ծրագրին:
«Եթե Սաուդյան Արաբիան և Կատարն ունեն ինչ-որ քանակության (բալիստիկ հրթիռներ), ապա ես կասեի, որ դրանց առկայությունը (Իրանում) հարաբերական համամասնությամբ նորմալ է», – հավելել է նա: