ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker

Հարթակի վերջնական հաշվարկի համաձայն՝ Մերձավոր Արևելքում 108 օր տևած հակամարտությունն ամերիկացի հարկատուների համար արժեցել է մոտավորապես 113,3 միլիարդ դոլար։

Վաշինգտոնը պաշտոնական տվյալներ դեռ չի հրապարակել։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ Իրանի վրա վերջին գրոհների ժամանակ միայն զինամթերքի վրա Միացյալ Նահանգները ծախսել է 250 միլիոն դոլար։

Հարթակը հաշվել է այն միջոցները, որոնք անհրաժեշտ են  անձնակազմը, տարածաշրջանում տեղակայված նավերը պահելու, ինչպես նաև այլ հարակից ծախսերի համար։ Հաշվարկի մեթոդաբանությունը հիմնված է եղել Պենտագոնի՝ Կոնգրեսին ներկայացրած զեկույցի վրա, որում ասվում է, որ առաջին վեց օրն արժեցել է 11,3 միլիարդ դոլար, իսկ հետագայում ծախսերը կազմել են օրական 1 միլիարդ դոլար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ստորագրել են պատերազմի ավարտին ուղղված նախնական փաստաթուղթը, որն անմիջապես ուժի մեջ է մտել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *