Սևան-Մարտունի ճանապարհին Opel–ը բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել դաշտում՝ բախվելով ծառին․ կա վիրավոր

Հունիսի 16-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 46-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 41-ամյա Տիգրան Ղ․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում՝ բախվելով ծառի, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 1 անչափահաս ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *