
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվայի ուղղությամբ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածներն անվանել է «արդար պատասխան»՝ ռուսական հարձակումներին։ Այս մասին նա գրել է իր թելեգրամյան ալիքում։
«Այս գիշեր մեր հեռահար հարվածները կրկին հասան Մոսկվայի մարզ․ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ հարված է հասցվել Մոսկվայի նավթավերամշակման գործարանին։ Բացի այդ, հարվածներ են հասցվել Ռոստովի տարածաշրջանում և Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքներում գտնվող թիրախներին։ Սա լիովին արդար պատասխան է մեր քաղաքների և համայնքների վրա ռուսական հարձակումներին և մեր զինվորների աշխատանքի ևս մեկ կարևոր արդյունք՝ այն օբյեկտների դեմ, որոնք ապահովում են ռուսական ռազմական մեքենան», – ասվում է նրա գրառման մեջ։
Նա հավելել է, որ «ժամանակն է ավարտել այս պատերազմը, և Ռուսաստանը պետք է անհրաժեշտ դիվանագիտական քայլեր ձեռնարկի»։
Նշենք, որ գիշերը և առավոտյան գրեթե 200 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր են հարձակվել Մոսկվայի և Մերձմոսկովյան մարզի վրա։ Սա Ռուսաստանի մայրաքաղաքի վրա իրականացված ամենամեծ հարձակումն է լայնածավալ պատերազմի սկսվելուց ի վեր։
Last night, our long-range sanctions once again reached the Moscow region – for the second time this week, the Moscow oil refinery was hit. Targets were also struck in the Rostov region and in temporarily occupied territories of Ukraine. This is a fully justified response to… pic.twitter.com/NhFl4FlT9L
— Volodymyr Zelenskyy / Володимир Зеленський (@ZelenskyyUa) June 18, 2026