Ընտրություններին ՔՊ-ի արդյունքները անխոցելիորեն լեգիտիմ են. մենք դժգոհ չենք այդ արդյունքներից. Փաշինյան

Ընտրություններին ՀՀ քաղաքացին իր կամքը արտահայտելու հնարավորություն է ունեցել. մենք ընտրությունների արդյունքներից չենք դժգոհ, դժգոհ ենք, որ մեր պետությունը այնքան չի հասունացել, որ հնարավորություն է տալիս այդքան ընտրակաշառքներ բաժանելու: Այս մասին, այսօր՝ հունիսի 18–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ընտրությունների արդյունքները, մասնավորապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած արդյունքները անխոցելիորեն լեգիտիմ են, և ընտրությունների արդյունքներն էլ առնվազն այս մասով արտահայտում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ կամարտահայտությունը։

Իսկ ընդդիմադիրների մասով տասնյակ ընտրակաշառքներ բաժանելու տասնյակ քրեական գործեր և ձայնագրություններ կան հրապարակված։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *