
«Սա մեզ համար դիվերսիֆիկացիայի լավ հնարավորություն է», -այս մասին այսօր ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հայկական արտադրանքի ՌԴ ներմուծման սահմանափակումներին և փոխհատուցելու նպատակով տրամադրվող ԵՄ տրամադրած օգնությանը:
«Եվ, իհարկե, շնորհակալ եմ ԵՄ մեր գործընկերներին այդքան արագ արձագանքի համար. այդ թվում՝ ֆինանսական աջակցության համար»,- նշեց Փաշինյանը։
«Ես ամենևին չէի չափազանցնում, երբ ասում էի՝ մեր մեծ խնդիրը լինելու է պայմանագրերն ապահովելը, որպեսզի ապրանքները մենք կարողանանք պայմանագրերին համապատասխան մատակարարել: Որովհետև այն շուկաները, որոնք բացվել են հիմա, իրենց ակնկալիքը և պահանջարկը շատ ավելի մեծ է, քան մենք նախորդ շրջանում կարողացել ենք ընդհանրապես մատակարարումներ անել, և մենք պետք է մեր տնտեսվարողներին աջակցենք, որպեսզի նրանք իրենց արտադրանքի ծավալները մեծացնեն․․․»,- ասաց վարչապետը:
Նրա դիտարկմամբ՝ նախորդող շրջանում էլ է տնտեսվարողների արտադրանքից փչացել։ «Վարդ էլ ա փչանում, ծիրան էլ ա փչանում․ դա արտադրական պրոցեսի անբաժանելի մաս է։ Հիմա որտեղ փչացած ծիրան են տեսնում, դառնում է «top news», ծիրանը նախկինում էլ է տոննաներով փչացել, ոչ մեկը դրան ուշադրություն չի դարձրել»։