Ջոնաթան կրիան ճանաչվել է Գինեսի ռեկորդների գրքի խորհրդանիշ

Սուրբ Հեղինե կղզու բնակիչ համարվող աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին՝ Ջոնաթան կրիան, պաշտոնապես ճանաչվել է Գինեսի ռեկորդների գրքի պատմական խորհրդանիշ։ Այս մասին հունիսի 17-ին հայտնել է կղզու կառավարության մամուլի ծառայությունը։

«Ջոնաթանն աշխարհում հայտնի ամենատարեց ցամաքային կենդանին է և կղզու բոլորի կողմից սիրված բնակիչը․ այն պաշտոնապես ճանաչվել է Գինեսի ռեկորդների գրքի պատմական խորհրդանիշ»,— նշված է կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Ընդգծվում է, որ կրիան դարձել է երկարակեցության խորհրդանիշը և հայտնի է նրանով, որ տասնամյակներ շարունակ ականատես է եղել կղզում տեղի ունեցող բոլոր փոփոխություններին։

Գինեսի ռեկորդների գրքի պատմական խորհրդանիշի կարգավիճակը շնորհվում է միջազգային ազդեցություն ունեցող բացառիկ ռեկորդակիրներին ու անհատներին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *